Եթե Ադրբեջանը հետաքրքրված է իրականությունը բացահայտելով, ապա կհամաձայնեն դրա հետ

Եթե Ադրբեջանը հետաքրքրված է իրականությունը բացահայտելով, ապա կհամաձայնեն դրա հետ

Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկում է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ: Լրագրողները այսօր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվել են՝ արդյոք ՀՀ–ի առաջարկը չի հակասում ԵՄ–ի կողմից Հայաստանում մոնիտորինգ իրականացնելու մեխանիզմին:

«Գործառույթները մի փոքր տարբեր են։Վստահ եմ` ԵՄ–ի դիտորդական խումբն ու առաջարկվող նոր մեխանիզմն իրար չեն հակասում, քանի որ ԵՄ–ն հետաքննման լիազորություն չունի։ Եթե Ադրբեջանը հետաքրքրված է իրականությունը բացահայտելով, ապա կհամաձայնեն հետաքննող մեխանիզմ ստեղծելուն»,- ասել է Արմեն Գրիգորյանը: