Ֆրանսիայում կենտրոնական իշխանությունների հանդեպ վստահությունը նվազել է․ հարցախույզ 

Ֆրանսիայում կենտրոնական իշխանությունների հանդեպ վստահությունը նվազել է․ հարցախույզ 

Eurobarometer-ի անցկացրած հարցախույզը ցույց է տվել, որ Ֆրանսիայում բնակչության վստահություն կենտրոնական իշխանությունների՝ խորհրդարանի եւ կառավարության հանդեպ զգալոիրեն նվազել է։ Այսպես, պառլամենտի աշխատանքներից դժգոհ է հարցվածների 66 տոկոսը, գոհ՝ 24 տոկոսը։ Կառավարության աշխատանքից դժգոհ է հարցվածների 74 տոկոսը, գոհ՝ 19 տոկոսը։ Միաժամանակ, Ֆրանսիան դարձել է եվրասկեպտիցիզմի հիմնական օջախներից մեկը ԵՄ տարածքում։

Ֆրանսիացիների 54 տոկոսը չի վստահում ԵՄ կառույցներին։ ԵՄ անդամակցության՝ Ֆրանսիայի համար դրական լինելուն հավատում է միայն հարցվածների 34 տոկոսը։ Երկրում առկա խնդիրներից ֆրանսիացիները առաջինը համարում են սղաճը, կյանքի թանկացումը, հանցավորության մակարդակը, առողջապահության եւ կրթության ոլորտներում եղած խնդիրները։ Հարցվածների 40 տոկոսը կարծում է, որ ինքը ԵՄ կազմում է միայն որպես Ֆրանսիայի քաղաքացի։ Հարցվածների 54 տոկոսը հայտարարել է, որ իրեն զգում է եւ որպես ֆրանսիացի եւ որպես եվրոպացի։ Միայն հարցվածների 3 տոկոսն է ասել, որ նախ եվրոպացի է, հետո՝ ֆրանսիացի։