Ամերիկյան ճանապարհներին կերթեւեկեն անվարորդ բեռնատարներ 

Ամերիկյան ճանապարհներին կերթեւեկեն անվարորդ բեռնատարներ 

Daimler Truck ընկերությունը, որը հանդիսանում է Mercedes-Benz ընկերության դուստր ձեռնարկությունը, ներկայացրել է ինքնավար բեռնատարի նախագիպը։ Նախատեսվում է, որ արդեն 2027 թվականին բեռնափոխադրումներն իրականացվելու են այդ անվարորդ բեռնատարներով։ Բեռնատարը կոչվում է eCascadia եւ ստեղծվել է Torc եւ Waymo ընկերությունների հետ համատեղ եւ ներկայացնում է հայտնի Freightliner Cascadia մոդելի ամբողջապես էլեկտրականությամբ աշխատող տարբերակը։

Նշվում է, որ Daimler-ի անվարորդ բեռնատարները բեռնափոխադրումներ իրականացնելու են միջին հեռավորության ճանապարհներին՝ ԱՄՆ հարավ-արեւմուտքում։ Մասնագետները պարզել են, որ որքան էլ նորարարությունը ունենա պահանջարկ եւ հետաքրքրություն առաջացնի, սակայն կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կապված են սկսած հանրային գիտակցության, հանրային ընկալումների հետ, որոնք վերաբերվում են անվարորդ տրանսպորտային միջոցներին։ Այս ամենով հանդերձ, Daimler Truck-ը կարծես թե վճռականորեն է տրամադրված անվարորդ բեռնատարների սերիական արտարդության եւ ներդրման հարցում։