Ջրարջերը գրոհել են Տոկիոյի շրջակա բնակավայրերի վրա

Ջրարջերը գրոհել են Տոկիոյի շրջակա բնակավայրերի վրա

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի արվարձաններում մասնագետներն արձանագրել են հյուսիսամերիկյան ջրարջերի իսկական արշավանք։ Բանն այն է, որ վերջին շրջանում Ճապոնիայում նոր մոդա է ձեւավորվել եւ մարդիկ ջրարջերին սկսել են պահել տներում որպես տնային կենդանիներ։ Սակայն կենդանիները ավերել են տները, կրծել կահույքը, վնասել շուրջ բոլորը եղած ամեն ինչը։

Դրանց մի մասը փախել է, իսկ մյուսներին տերերն իրենք են վռնդել։ Փախած եւ վռնդված ջրարջերը արագ ընտելացել են վայրի բնության մեջ իրենց նոր կյանքին եւ հիմա վնասում են ֆերմերներին։ Հայտնի է, որ նրանց պատճառած վնասն արդեն գերազանցել է 2,8 միլիոն դոլարը։ Այս տարի  մասնագետները բռնել են մոտ 1300 ջրարջի։ Բացի այդ, ջրարջերն ուտում են անհետացման վտանգի տակ գտնվող եզակի սալամանդրի։ Տոկիոյի իշխանությունները դեռեւս չեն կարողանում լուծել այս խնդիրը։ Գործում է նաեւ թեժ գիծ, սակայն նաեւ դա հարցը չի լուծում։