Բայրամովը մեղադրանքներ է հնչեցրել պաշտոնական Երևանի հասցեին
![Բայրամովը մեղադրանքներ է հնչեցրել պաշտոնական Երևանի հասցեին](https://hraparak.am/uploads/images/2024/06/image_750x_667ae73c643b0.jpg)
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ժամանել է Ադրբեջան և հանդիպել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ջեյհուն Բայրամովը Իգոր Խովաևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջները այս գործընթացի հիմնական խոչընդոտն են։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակը և հեռանկարները, իրավիճակը տարածաշրջանում։
Կարծիքներ