Թուրքական լիրան նոր հակառեկորդ է խփել 

Թուրքական լիրան նոր հակառեկորդ է խփել 

Թուրքական լիրան այսօր՝ հունիսի 25-ին, ամերիկյան դոլարի հանդեպ փոխարժեքային նոր հակառեկորդ է սահմանել։ Մեկ ամերիկյան դոլարը արժեցել է 33,13-32,6 լիրա։ Առաջին անգամ դոլար/լիրա փոխարժեքը նվազել է մեկ դոլարի համար 33 լիրայի ցուցանիշից։ Հիշեցնենք, որ լիրան իր դիրքերը դոլարի հանդեպ սկսել է ակտիվորեն զիջել անցյալ տարվա մայիսից, երբ Թուրքիայում տեղի ունեցան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։

Համաձայն վերլուծաբանների, դոլարի հանդեպ լիրայի փոխարժեքը կարող է նվազել մինչեւ մեկ դոլարի հանդեպ 37,75 լիրա ցուցանիշ։ Հայտնի է դարձել նաեւ, որ այս տարվա մարտ ամսվա տվյալներով, Թուրքիայից տեղի է ունեցել 10 միլիարդ դոլարի կապիտալի արտահոսք։ Արդյունքում Թուրքիայի ընթացիկ հաշվի դեֆիցիտն աճել է, հասնելով 4,5 միլիարդ դոլարի, զգալիորեն գերազանցելով տնտեսագետների կանխատեսումները։