Կարեն Անդրեասյանը Ֆեյսբուքում «ԲԴԽ» անվանումը անվանափոխել է

Կարեն Անդրեասյանը Ֆեյսբուքում «ԲԴԽ» անվանումը անվանափոխել է

«Բարձրագույն դատական խորհուրդը»  Ֆեյսբուքում անվանափոխվել է «Դատական իշխանություն» անվան։ 

Դատական համակարգից մեզ բացատրեցին, որ ԲԴԽ անունով էջը «Դատական իշխանության» փոխելու մտքի փայլատակումը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանինն է։ 

Բանն այն է, որ անունը փոխելով Անդրեասյանը  կարծել է, թե սոցիալական ցանցի օգտատերերի մեծ մասը չեն հասկանա, որ հենց դա ԲԴԽ էջն է․ «Փոխել է անվանումը, որպեսզի չերեւա, որ ինքն է հսկում, հրահանգում։ Ինքն անձամբ չի կառավարում էջը, բայց հսկում  է, թե ինչ գրվի»։

Դատական Դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերում անվանափոխմանը։

«Իմ աշխատած տարիներին այդպիսի հասկացողություն չի եղել ընդհանրապես, էլ չեմ ուզում խոսել անունը փոխելու կամ վերահսկողություն սահմանելու մասին։ Էնտեղ այնպիսի իրավիճակ էլ չկա, որ ինչ-որ բանի վրա ուզենա վերահսկողություն սահմանել եւ չկարողանա»,-ասաց Փոլադյանը։