Մարիխուանան նորից կճանաչեն որպես թմրանյութ

Մարիխուանան նորից կճանաչեն որպես թմրանյութ

Այս տարեվերջին Թաիլանդում մարիխուանան նորից կհամարվի թմրանյութ եւ վերջինս միայն բժշկական նպատակներով կարելի կլինի օգտագործել։ Սա տեղի է ունենում երկու տարի անց այն բանից, երբ այդ երկրում օրինականացվել էր մարիխուանայի օգտագործումը ռեկրեացիոն նպատակներով։ Հայտնի է, որ մարիխուանայի մասով օրենսդրության խստացման օգտին հանդես է եկել Թաիլանդի վարչապետ Սեթխա Թխավիսինը։

Համաձայն տեղի մամուլում տեղ գտած հրապարակումների, վարչապետ Թխավիսինը հանձնարարել է այդ երկրի Առողջապահության նախարարությանը ամենակարճ ժամկետներում ապահովել, որպեսզի մարիխուանան միայն հնարավոր լինի օգտագործել բժշկական նպատակներով։ Նշվում է նաեւ, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ կառավարությունում տեղի է ունեցել վարչապետի եւ իրավապահ մարմինների խորհրդակցություն՝ թրմանյութերի դեմ պայքարի թեմայով։