Օլիմպիական չեմպիոնը որակազրկվել է դոպինգ օգտագործելու համար 

Օլիմպիական չեմպիոնը որակազրկվել է դոպինգ օգտագործելու համար 

Ամերիկացի թեթեւ աթլետ, Օլիմպիական չեմպոն Գիլ Ռոբերտսը որակազրկվել է հակադոպինգային կանոնների՝ երկրորդ անգամ խախտման համար։ Այս անգամ նա որակազրկվել է ութ տարով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հակադոպինգային գործակալությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ կարեւոր է, որպեսզի բոլոր մարզիկների համար ապահովվեն հավասար պայմանները, որպեսզի համառ աշխատանքն ու տաղանդը լինեն գնահատված։

Հակադոպինգային ստուգումները հետեւաբար, օգնում են կանխելու դրա օգտագործումն ու պատասխանատվության ենթարկելու նրանք, որոնք խախտում են կանոնները։ Ամերիկյան հակադոպինգային գործակալությունում նաեւ նշել են, որ պետք է գործել ամենայն խստությամբ, որպեսզի վատ մարզիկները չկարողանան շարունակել այլասերել սպորտը ցանկացած մրցումային մակարդակում։ Հիշեցնենք, որ Ռոբերտսը նաեւ աշխարհի չեմպիոն էր։