Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Նորվեգիային

Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Նորվեգիային

Հայաստանի բասկետբոլի կանանց ազգային հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:   

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 70:73 հաշվով պարտվեց
Նորվեգիայի հավաքականին:  

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Ինգա Մանուչարյանն էր՝ վաստակած 23 միավորով: Նա նաև 4 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 26-ին` մրցելով Ալբանիայի հետ: