Էմին Օհանյանն արժանացել է անհատական ոսկե մեդալի

Էմին Օհանյանն արժանացել է անհատական ոսկե մեդալի

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտված Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էմին Օհանյանը առաջին խաղատախտակին լավագույն արդյունքի շնորհիվ արժանացել է անհատական ոսկե մեդալի։