Ֆրանսիայի դեսպանին մահացած են գտել

Ֆրանսիայի դեսպանին մահացած են գտել

Շրի Լանկայում և Մալդիվներում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Պակտեին մահացած են գտել Կոլոմբոյի՝ իր նստավայրում: Այս մասին հայտնել է Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությունը։

Հաղորդվում է, որ 53-ամյա Պակտեի մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: