Բերետավորների՝ պատգամավորին ծեծի ենթարկելու մասով նշանակվել է ծառայողական քննություն

Բերետավորների՝ պատգամավորին ծեծի ենթարկելու մասով նշանակվել է ծառայողական քննություն

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին դաժան ծեծի ենթարկելու մասով նշանակվել է ծառայողական քննություն։

Ոստիկանության մեր աղբյուրը տեղեկացրեց, որ այս միջադեպի առթիվ, այնուամենայնիվ, պատասխանատվության կենթարկվեն մեղավորները։

Հիշեցնենք, որ այսօր կարմիր բերետավորները ներխուժել են ՀՅԴ-ի գրասենյակ, մեծ թվով բերետավորները շրջապատել ու դաժան ծեծի են ենթարկել պատգամավորին ու բերման ենթարկել։