Զանգվածային ծեծկռտուք ՌԴ-ում՝ հայերի և ռուսների միջև. մանրամասներ

Զանգվածային ծեծկռտուք ՌԴ-ում՝ հայերի և ռուսների միջև. մանրամասներ

Բաշկիրիայի Իլիշևսկի շրջանի Վերխնեյարկեևո գյուղում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Հյուսիսային ռազմական օկրուգի նախկին զինծառայողների, բնիկ հայաստանցիների և տեղի բնակիչների մասնակցությամբ։

Ըստ Readovka տելեգրամյան ալիքի, վիճաբանությունը տեղի է ունեցել օրերս։ Նախնական տվյալներով՝ հատուկ գործողությանը մասնակցած մի խումբ անձինք և բնիկ հայաստանցիներ բանավոր վիճաբանություն են ունեցել, ինչը վերածվել է ծեծկռտուքի:

Ավելի ուշ տեղի բնակիչները հանդիպման են եկել հայաստանցիների հետ և պահանջել, որ ներողություն խնդրեն ռուս-ուկրաինական պատերազմի մասնակիցներից, սակայն արդյունքում նոր ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է հարյուրից ավելի մարդ։

Նշվում է, որ նախկինում էլ գյուղում նման ընդհարումներ եղել են նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիների հետ։ Տեղի բնակիչները պատմել են, թե ժամանակին ինչպես են ծեծել Ադրբեջանից եկածներին, որոնք սեռական ոտնձգություններ են կատարել տեղի աղջիկների նկատմամբ։