Իսրայելն էլի հարվածել է փախստականների ճամբարին. շատ զոհեր կան

Իսրայելն էլի հարվածել է փախստականների ճամբարին. շատ զոհեր կան

Գազայի հատվածի Ռաֆահում գտնվող փախստականների ճամբարի վրա Իսրայելի հերթական հարձակման հետեւանքով 35 մարդ է զոհվել, հայտնում է Al Jazeera-ն։ 

Հեռուստաընկերության տվյալներով, իսրայելական կողմը հարվածներ է հասցրել՝ չտարբերելով ռազմական գոտիները «անվտանգ» հայտարարված տարածքներից։

Հատկանշական է, որ մայիսի 24-ին՝ Արդարադատության միջազգային դատարանը Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել Ռաֆահում իր գործողությունը։

Իսրայելն իր հերթին պնդում է, որ թիրախները եղել են ՀԱՄԱՍ-ի երկու բարձրաստիճան հրամանատարներ, որոնք տեղում են եղել՝ ուղղորդելով ահաբեկիչներին և նրանց հարձակումները։ 
Նրանք երկուսն էլ ոչնչացվել են, այդ թվում՝ արևմտյան ափին գտնվող շտաբի ղեկավարը։ Ռազմաօդային ուժերը խոցել են նաև Ռաֆահում գտնվող դիրքերը, որտեղից ութ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Թել Ավիվը պնդում է, որ չնայած ՄԱԿ-ի դատարանի վճռին, հարվածները համապատասխանում են միջազգային իրավունքին: