Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում կողպել են դուռը

Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում կողպել են դուռը

Զավեշտալի իրավիճակ է Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում։ Բանալիով կողպել են դուռը եւ ներս են թողնում միայն յուրայիններին։ Փորձում էինք մի քանի մանրամասներ ճշտել տեղում,սակայն քաղաքացիական հագնված մի տղամարդ հայտարարում էր, որ ոչինչ չգիտի ու դուռը բանալիով փակում էր։

Նույնիսկ քննիչներից մեկը ստիպված էր մեկ րոպեի չափ ծեծել դուռը, որպեսզի ներս թողնեին։ Թե ինչով է պայմանավորված այդչափ զգուշավոր պահվածքը, որքան էլ փորձեցինք պարզել, այդպես էլ չկարողացանք։