ԱՄՆ-ն կվերանա, եթե հաղթի Բայդենը. Թրամփ

ԱՄՆ-ն կվերանա, եթե հաղթի Բայդենը. Թրամփ

ԱՄՆ նախագահական ընտրություններում Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հաղթանակը կարող է հանգեցնել երկրի իսպառ վերացմանը: Նման կարծիք է հայտնել Միացյալ նահանգների նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը։

Վաշինգտոնում՝ Ազատական ​​կուսակցության ազգային համագումարում ունեցած ելույթի ժամանակ նա չափազանց կարևոր է համարել, որ երկիրն «ազատվի պատմության մեջ ամենավատ նախագահից»։

«Միասին կանենք դա։ Իսկ առանց դրա, առկա է սպառնալիք, որ ևս չորս տարի անց երկրից ոչինչ չի մնա»,- ասել է Թրամփը, որի խոսքերը մեջբերում է C-SPAN-ը։