Արգելափակված են Երևանի ու մարզերի տասնյակ փողոցներ

Արգելափակված են Երևանի ու մարզերի տասնյակ փողոցներ

Այս պահին արգելափակված են Երևանի ու մարզերի տասնյակ փողոցներ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, անհնազանդության խաղաղ ակցիաներն ավելի ու ավելի ծավալուն են դառնում։ Այս պահին արգելափակված են Երևանի ու մարզերի տասնյակ փողոցներ։

Ոստիկանությունը չի կարողանում վերահսկել իրավիճակը։ Պայքարի ելած քաղաքացիները մեծացնում են ճնշումը։
 
Դուրս եկեք փողոց, միացեք պայքարի ձեր քույրերին և եղբայրներին։ 
 
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված», - հայտնում են Ազգային ճակատից։