Շաբաթ օրը տեղի է ունենալու մեծ հանդիպում մեր երիտասարդների հետ. պարզապես խելառների ու խենթերի հավաք։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Տեղի ու ժամի մասին հավելյալ կասեմ: Շատ տեղեր դիմել ենք, մարդիկ կամ զբաղված են եղել, կամ վախեցել են: Բայց ոչինչ, այդ վախերն էլ դուրս կգան», – ասաց նա։