Դաստակը կորցրած Եսայի Քարամյանի կինը դիմում է խնդրանքով

Դաստակը կորցրած Եսայի Քարամյանի կինը դիմում է խնդրանքով

«Ընկերներ, գրում եմ մի խնդրանքով Եսայու դեպքի հետ կապված։ 

Ես որոշ վիդեոներ ունեմ, որտեղ երևում է դեպքի պահը, շտապօգնության մեքենայում նստած վիճակը և այլն։ 

Ուզում եմ խնդրել, որ եթե համացանցում այս ընթացքում դեպքի կատարվելու և դրան հաջորդած րոպեների կադրեր եք տեսել, կամ եթե տեղում եք եղել և նկարել եք, ուղարկեք լինքերը կամ վիդեոները ինձ։ Այս դատան հավաքելը կարևոր է։ 

Թարմացում Եսայու վիճակի մասին
Այս մի քանի օրվա ընթացքում որոշակի դրական դինամիկա կա։ Մարմնի այրվածքները և քերծվածքները սկսել են չորանալ․ լավանում են։ 
Ձախ ձեռքը, թեև ափի վնասվածը մեծ է, բայց սկսել է լավանալ։ 

Աջ ձեռքը, որը ամենաշատն է տուժած, այս պահին թույլ առաջընթաց է գրանցել։ Վերքերը համեմատաբար ավելի դանդաղ են լավանում, քանի որ ծավալը վնասվածների մեծ է։ 
Փաստաբանի և մնացած հարցերով զբաղվում ենք։ Այս թեմայով մանրամասները կհայտնենք»։