Տոմատի հյութը նվազեցնում է սրտի հիվանդությունների ռիսկերը

Տոմատի հյութը նվազեցնում է սրտի հիվանդությունների ռիսկերը

Գիտնականները պարզել են, որ անալի տոմատի հյութի կիրառումը սննդակարգում նվազեցնում է արյան ճնշումը եւ «վատ» խոլեստերինի մակարդակն օրգանիզմում։ Այս երկու գործոնները, ըստ մասնագետների, առանցքային կարեւորություն ունեն սրտի հիվանդությունների ձեռք բերման համար։ Ավելի քան 500 կնոջ եւ տղամարդու մասնակցությամբ իրականացրած գիտափորձերը բավականին հետաքրքիր արդյունքներ են ունեցել։

Նախքան փորձը սկսելը, գիտնականները չափել են մասնակիցների մոտ վերոնշյալ երկու ցուցանիշները։ Ապա մեկ տարի կամավորներն իրենց սննդակարգում կիրառել են անալի տոմատի հյութ։ Քանակը թողնվել է կամավորների նպատակահարմարությանը։ Մեկ տարի անց, արձանագրվել է, որ մոտ հարյուր կամավորի մոտ, որոնք մասնակցել են գիտափորձին եւ ունեցել են նախահիպերտոնիա կամ հիպերտոնիա, զարկերակային ճնշումը զգալի նվազել է։ Զգալի նվազել է նաեւ կամավորների մոտ «վատ» խոլեստերինի պարունակությունը։

Ընդ որում, դրական արդյունքներն արձանագրվել են գիտափորձին մասնակցած թե կանանց, եւ թե տղամարդկանց մոտ։ Գիտնականները նկատում են, որ այս հետազոտության հիման վրա, կարելի է պնդել, որպեսզի աղ չպարունակող կամ անալի տոմատի հյութը ներառվի սրտի հիվանդություն ունեցող մարդկանց պրոֆիլակտիկայի մեջ, որպես սննդակարգի պարտադիր մաս։