Ապագան՝ առանց հեռախոսների. ի՞նչ է կանխատեսում Մասկը

Ապագայում մարդիկ այլևս չեն օգտագործի հեռախոսներ, հաղորդակցվելու համար նրանց ուղեղի իմպլանտներ են անհրաժեշտ։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը։
«Ձեր ուղեղում կտեղադրե՞ք Neuralink ինտերֆեյս, որը թույլ կտա խելքով կառավարել ձեր նոր X հեռախոսը»,-սոցցանցի օգտատերերին հարցրել է Not Elon Musk նմանակման օգտահաշվի հեղինակը:
Իր հերթին, Մասկը, մեկնաբանել է գրառումը՝ ասելով, որ ապագայում շարժական սարքերի անհրաժեշտություն ընդհանրապես չի լինի։
«Ապագայում հեռախոսներ չեն լինի, կլինի միայն Neuralink», - պատասխանել է Մասկը գրառման մեկնաբանությունում:
Կարծիքներ