Լինելու ենք ավելի կտրուկ, գործողությունները՝ ընդարձակած, վերադասավորված․ Սրբազան

Լինելու ենք ավելի կտրուկ, գործողությունները՝ ընդարձակած, վերադասավորված․ Սրբազան

«Ավելի հուժկու, ավելի թիրախավորված, ավելի նպատակային, գործողություններն՝ ավելի կարգավորված են լինելու՝ հաշվի առնելով այն, որ մեր դիմաց կանգնած են ամեն ինչի պատրաստ մարդիկ։ Մեր դիմաց կանգնած են պարզապես արյուն տենչացող մարդիկ։ Մենք պիտի այդ հաճույքն այս մարդկանց չպատճառենք․ այդ արյան հաճույքն իրենց չենք պատճառելու, երբեք։ Լինելու ենք ավելի կտրուկ, գործողությունները ընդարձակած, վերադասավորված՝ մասնակցային պատասխանատվությամբ՝ բոլորի կողմից»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու։ Մենք պատկերացնում ենք, որ սեփական ժողովրդի նկատմամբ նռնակներ, ռումբեր կիրառող իշխանությունը հեշտ հեռացող իշխանություն չէ, բայց հեռացո՛ղ իշխանություն է»,- հավելեց Սրբազանը։