Ում դիմումի հիման վրա էին դատավորի նկատմամբ վարույթ հարուցել
Աննա Հակոբյանի ընկերուհի, դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ադարադատության միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է։
Հովսեփյանի դեմ դուրս եկած Անդրեասյանն այս անգա չի համարձակվել քաղաքական իշխանության հետ լավ հարաբերություններ ունեցող դատավորին պատժել։ Դատական իշխանության մեր աղբյուրի մեկնաբանությամբ՝ Անդրեասյանին արդեն իսկ գոհացրել է նրա հեռացումը ԲԴԽ անդամի պաշտոնից։
Բարձրագույն դատական խորհրդից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ռոբերտ Խաչատրյանի հաղորդումը․ «Այսինքն՝ վարույթը հարուցվել է կողմի բողոքի հիմա վրա։ Իսկ ընդհանրապես, վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է եւ վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրվել է օրենքի ժամկետի խախտմամբ, դրա համար է հարուցվել այդ կարգապահական վարույթը»։
Կարծիքներ