Ինչ են խնդրել վրացիները Պուտինից

Ինչ են խնդրել վրացիները Պուտինից

Ռուսական գերատեսչությունները կվերլուծեն վրացական «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության դիմումը, որով խնդրել են չեղարկել երկրների միջև վիզային ռեժիմը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ճիշտն ասած, ես այդ կոչից տեղյակ չեմ: Բայց, եթե եղել է, ուրեմն կտեսնենք։ Եվ, իհարկե, մեր համապատասխան գերատեսչությունները կվերլուծեն այդ դիմումը»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության ներկայացուցիչները Վլադիմիր Պուտինին խնդրել են ամբողջությամբ վերացնել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, համաներում տրամադրել նրանց, ովքեր հարկադրված են եղել խախտել Ռուսաստանում գտնվելու կանոնները մինչև վիզային ռեժիմի մեղմացումը, ինչպես նաև հեշտացնել Ռուսաստանում վրացիների աշխատանքի ընդունման կանոնները։