Մենք ցանկանում ենք հեռանալ «Նապոլիից»․ Կվարացխելիայի գործակալ

Մենք ցանկանում ենք հեռանալ «Նապոլիից»․ Կվարացխելիայի գործակալ

Ֆուտբոլային գործակալ Մամուկա Ջուգելիան, ով ներկայացնում է «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչի Կվարացխելիայի շահերը, հայտարարել է, որ մարզիկը ցանկանում է հեռանալ նեապոլյան ակումբից։ «Չեմ ուզում, որ մարդիկ մտածեն, թե Կվարացխելիան մտադիր է մնալ «Նապոլիում»։ Մենք ցանկանում ենք հեռանալ, սակայն սպասում ենք «Եվրո -2024»-ի ավարտին, որպեսզի Խվիչան անհանգիստ չլինի։ Առաջնահերթ ենք համարում մի այնպիսի թիմում հանդես գալը, որը խաղում է Չեմպիոնների լիգայում»,- ասել է Ջուգելիան La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ։

Հիշեցնենք, որ Կվարացխելիայի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։ Նա 2022 թվականից է սկսել հանդես գալ «Նապոլիում», իսկ 22-23 սեզոնին դարձել է Իտալիայի չեմպիոն, ինչպես նաեւ՝ «Ա-Սերիայի» ամենաարժեքավոր երիտասարդ խաղացող։