Պուտինը մեկնում է Հյուսիսային Կորեա և Վիետնամ

Պուտինը մեկնում է Հյուսիսային Կորեա և Վիետնամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը պետական ​​այցով կմեկնի Հյուսիսային Կորեա։ Դրանից հետո՝ հունիսի 19-20-ը, նախագահը կայցելի Վիետնամ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հրավերով Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը բարեկամական պետական ​​այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանոյում ՌԴ նախագահը կհանդիպի Վիետնամի Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուե Ֆու Չոնգի, նախագահ Տո Լամի, վարչապետ Ֆամ Մին Տինի և Ազգային ժողովի նախագահ Չան Թհան Մանի հետ։