Նիստը չկայացավ, քվորում չապահովվեց

Նիստը չկայացավ, քվորում չապահովվեց

Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ այսօր ժամը՝ 18.30–ին, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում կառավարության հրաժարականի մասին ուղերձի նախագիծն էր, որպեսզի նիստը կայանա՝ անհրաժեշտ է, որ նիստին ներկա լինի 54 պատգամավոր, սակայն իշխող մեծամասնությունը՝ ՔՊ խմբակցությունը, արտահերթ նիստին չներկայացավ։ Ըստ այդմ, ինչպես եւ կանխատեսելի էր, քվորումի բացակայության պատճառով արտահերթ նիստը չկայացավ։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ «Տավուշն հանուն հայրենիքի» շարժման աջակիցները հավաքվում են Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։