«Խաղաղության առաջա՞րկ, թե՞ վերջնագիր». ՌԴ-ում էլի սպառնում են

«Խաղաղության առաջա՞րկ, թե՞ վերջնագիր». ՌԴ-ում էլի սպառնում են

Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագրի կնքման հաջորդ պայմանները, եթե նրանք հրաժարվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած առաջարկից, կլինեն ավելի բարդ ու խիստ։ Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Հաջորդ պայմանները, որոնց դեպքում կարելի է հասնել խաղաղության և ինչ-որ խաղաղության համաձայնագիր ստորագրել, Ուկրաինայի համար ավելի բարդ և կոշտ կլինեն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե խաղաղության նոր առաջարկը մերժվի։

Ավելի վաղ Պուտինը խաղաղության նոր առաջարկներ էր արել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար:
Նախապայմանների մեջ նշվել էր Ղրիմի, ինչպես նաև ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժեի՝ իբրև ՌԴ- օրինակ տարածք ճանաչելը, հիշյալ տարածաշրջաններից ուկրաինական զորքերի ամբողջական դուրս բերումը, Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարվելը և այլն: