Մանդատներն անիմաստ կերպով վայր դնելն ինչի՞ն կծառայի, բայց օրակարգում դա կա

Մանդատներն անիմաստ կերպով վայր դնելն ինչի՞ն կծառայի, բայց օրակարգում դա կա

Մարդիկ կառչած չեն մանդատներից։ Վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի: Մանդատները խորքում որևէ նշանակություն չունեն, իրենք էլ են բազմաթիվ առիթներով ասել, մանդատներ վայր դնելու հարցը օրակարգում միշտ կա։ Դա կախված է, թե արդյունավետությունը որն է լինելու, ինչպես, երբ։ Քաղաքական գործընթացները, ամբողջ ընթացքը կորոշեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու ընդդիմադիր պատգամավորները վայր չեն դնում մանդատները:

«Մանդատներն անիմաստ կերպով վայր դնելն ինչի՞ն կծառայի, բայց օրակարգում դա կա, մարդիկ չեն մերժում, իրենք էլ են հասկանում՝ ինչ վիճակում են գտնվում»,- ասել է նա: