Apple-ին դատի են տվել՝ կանանց հանդեպ խտրական վերաբերմունքի համար 

Apple-ին դատի են տվել՝ կանանց հանդեպ խտրական վերաբերմունքի համար 

Apple ընկերությանը դատի են տվել վերջինիս երկու աշխատակցուհիները։ Նրանք գտնում են, որ ընկերությունը կանանց հանդեպ ունի խտրական վերաբերմունք։ Մասնավորապես, դա դրսեւորվում է ընկերության կին աշխատակիցների վարձատրման հարցում։ Հայցվորները նշել են, որ իրենց ավելի քիչ են վարձատրում նույն աշխատանքը կատարելու համար, քան իրենց տղամարդ գործընկերներին։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Հայցը Կալիֆորնիայի դատարան ներկայացվել է հունիսի 13-ին։

Հայցատու երկու կանայք՝ Ջասթինա Չոնն ու Ամինա Սալգադոն հայտարարել են նաեւ, որ թիմային աշխատանքի եւ առաջնորդության համար ընկերությունում տղամարդիկ ավելի շատ են վճարվում, կանանց համեմատ եւ առհասարակ՝ տղամարդ աշխատակիցների կատարած աշխատանքը գնահատվում է ավելի բարձր չափանիշներով։ Ջասթինա Չոնը ընդգծել է, որ նույն աշխատանքը կատարելով, ինքը տասը հազար դոլար ավելի քիչ է վաստակում, քան իր տղամարդ գործընկերը, ինչի մասին հասկացել է, երբ պատահաբար տեսել է տղամարդ գործընկերոջ հարկային հայտարարագիրը։