Մահացել է ԵՄ ռազմական կոմիտեի նախկին նախագահը

Մահացել է ԵՄ ռազմական կոմիտեի նախկին նախագահը

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ  (2018-2022 թթ.) Կլաուդիո Գրացիանոն։  

ANSA գործակալության տվյալներով՝ չի բացառվում, որ 70-ամյա զինվորականը ինքնասպանություն է գործել։

2022 թվականին Գրացիանոն նշանակվել էր Իտալիայի խոշորագույն նավաշինական Fincantieri ընկերության նախագահ։ Ընկերությունը կատարում է պատվերներ ինչպես ռազմական, այնպես էլ մասնավոր հատվածների համար՝ արտադրելով ռազմանավեր, ավիակիրներ, սուզանավեր, զբոսանավեր։

Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոն իր ցավակցությունն է հայտնել Գրացիանոյի մահվան կապակցությամբ՝ գրելով, որ գեներալի մահը «մեծ կորուստ է երկրի համար, որին նա հավատարմորեն ծառայում էր»։