Ինչու՞ ՌԴ-ի բարեկամներն աջակցեցին Կիևին. Կրեմլի արձագանքը

Ինչու՞ ՌԴ-ի բարեկամներն աջակցեցին Կիևին. Կրեմլի արձագանքը

«Խաղաղության ֆորումի» ամփոփիչ փաստաթղթին Ռուսաստանին բարեկամ մի շարք երկրների աջակցությունը չի փչացնի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դա չի փչացնի, մենք, իհարկե, հաշվի կառնենք այն դիրքորոշումը, որը որդեգրել են այս երկրները, մենք կշարունակենք պարզաբանել մեր հիմնավորումները»,-նշել է Կրեմլի խոսնակը: 

Հայտնի է, որ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրներից, օրինակ, Հունգարիան, Սերբիան և Թուրքիան աջակցել են Շվեյցարիայում կայացած «խաղաղության գագաթնաժողովի» եզրափակիչ հռչակագրին։