Զանգվածային թունավորում՝ Մոսկվայում. 55-ի վիճակը ծանր է

Զանգվածային թունավորում՝ Մոսկվայում. 55-ի վիճակը ծանր է

Մոսկվայում ավելի քան 120 մարդ դիմել է բժշկական օգնության՝ բոտուլիզմի ախտանիշներով, 55-ի վիճակը ծանր է:
Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ սննդային թունավորման հետևանքով շտապ բուժօգնության է դիմել 121 մարդ՝ արագ սննդի առաքման ծառայությունից օգտվելուց հետո: Այս պահին ծանր վիճակում է 55 մարդ, նրանցից 30-ը վերակենդանացման բաժանմունքում են։