Հունիսի 12-ը նոր մարտի 1-ն  է․ Բագրատ Սրբազան

Հունիսի 12-ը նոր մարտի 1-ն  է․ Բագրատ Սրբազան

«Հունիսի 12-ը հավասար է մարտի 1-ին։ Այս մարդկանց ճակատից այդ խարանը պիտի դուրս չգա։ Այո, հունիսի 12-ը նոր մարտի 1-ն  է։ Այն մարդն էր բացակայում բեմից, ով մարտի 1-ին աղաղակում էր՝ ասելով՝ երկաթներ վերցրեք, ոստիկաններին ջարդեք, հոգիս փառավորվում է․․․ Ուղղակի դա էր բացակայում։ Միայն։ Բայց նույն գործողությունը նույն կերպով, նույն ոգով դրսևորած այս մարդը իրագործեց դա նաև այդ օրը։ Իրագործեց՝ այս անգամ գտնվելով ԱԺ պարիսպների թիկունքում»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հիշեցնելով 2008-ի մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի կոչերը, հայտարարություններն ու վարքը և զուգահեռներ տանելով 2024-ի հունիսի 12-ին նրա գործողությունների, հայտարարությունների հետ։

«Այն, ինչ գործել է, հավասարազոր է մարտի 1-ին, և միակ մեղավորն առաջին հերթին ստախոսն է՝ Նիկոլ Փաշինյան անունով»,- Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։