Արդի հայ հասարակության մեջ ո'չ միայն անիմաստ է դարձել, այլև վտանգավոր է դարձել մեծ գաղափարների մասին խոսելը։
Կայսերական անցյալ կամ ներկա ունեցող ժողովուրդները շարունակում են փնտրել նոր ու հավակնոտ ծրագրեր, իսկ սրա պարադոքսն այն է, որ հին քաղաքակրթությունների ժառանգները (ինչպիսին մենք ենք), ո'չ միայն մերժում, այլև ծաղրում են ցանկացած գաղափար, որը ինքնամեծանալու, հավակնություններ դրսևորելու մասին է։
Մեր հասարակությունը` օտար և թշնամական քարոզչությունների ներքո վերածվում է ինքն իրեն մերժող, սեփական նախնիների իդեալներից հրաժարվող մի անպիտան զանգվածի, որի նմանն էր աստվածաշնչյան Սոդոմ-գոմորյան հասարակությունը, որն անխուսափելի մահվան դատապարտվեց։
Ինձ համար ցավ է տեսնել, թե ինչպես է իմ ժողովուրդը վերածվում անզգա, ինքն իրեն մերժող, անառակության ու հայհոյախոսության, բարոյական անկման ժամանակակից օրինակի։
Սակայն ներքին վստահություն ունեմ, որ հայերիս պարագայում դա չի կարող երկար տևել, որովհետև արթնության պահը կգա կա‘մ գիտակցմամբ ու ներքին էվոլյուցիայի միջոցով, կա‘մ արտաքին պարտադրմամբ ու կորուստների միջոցով...
Արա Պողոսյան