Ոչ մի կտտանք, նեղություն, մեզ հետ չի պահելու ճշմարտության ճանապարհից

Ոչ մի կտտանք, նեղություն, մեզ հետ չի պահելու ճշմարտության ճանապարհից

Քաղաքացիները մեր երկրում իրավապահ համակարգի կողից պաշտպանված չեն։ Նրանք ենթարկվում են մի մարդու քմահաճույքին։ Ինչ հրամայում է, դա էլ անում են, այդ պահին խելքն ինչ փչեց, երկիրն այդպես էլ շարժվում է  իրավապահ համակարգի կողմից։ Կարծում  են՝ այս բռնաճնշումներով պետք է զսպեն ինչ-որ բան։ Չարաչար սխալվում են։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, հայտարարել է Բագրատ Սրբազանը:

«Ոչ մի կտտանք, նեղություն, մեզ հետ չի պահելու ճշմարտության ճանապարհից, հատկապես որ այս ստախոսների ձեռքով է դա»,- ասել է նա: