Ռուսները շարքից հանել են Զապորոժիեի օդանավակայանը

Ռուսները շարքից հանել են Զապորոժիեի օդանավակայանը

Ռուսները ոչնչացրել են Զապորոժիեի օդանավակայանը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Մուսա Մագոմեդովը։

Նա իր Telegram ալիքում հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում են ավերածությունների մասշտաբները։ 
Խոսքը «Զապորոժիեի միջազգային օդանավակայան» կոմունալ ընկերության մասին է, որը դադարել է աշխատել լայնածավալ պատերազմի սկզբում։

Զապորոժիեի մարզային ռազմական վարչությունը դեռևս չի մեկնաբանել հարձակումը։