Բռնությամբ փորձել են բերման ենթարկել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին

Բռնությամբ փորձել են բերման ենթարկել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին

Առավոտյան Օպերայի մերձակայքից՝ Թումանյան-Մաշտոց խաչմերուկյից փորձել են ուժ գործադրելով բերման ենթարկել Գեղամ Ղարիբջանյանին, ով նույնպես մասնակցել է Բագրատ սրբազանի նախաձեռնությամբ տեղի ունեցող ակցիային։

Ղարիբջանյանը ԱԺ պատգամավոր է եղել, նախարարի տեղակալ, ապա Իրանում, Կատարում, Արաբական Էմիրություններում ՀՀ դեսպանն էր։ Դեսպանի պաշտոնից հետ է կանչվել 2021 թվականին։

Մեծ փորով եւ մուգ ակնոցներով ոստիկանը հատուկ վայրենություն է կիրառել տարեց հարգված դեսպանի նկատմամբ եւ միայն կողքի մարդկանց միջամտությամբ հաջողվել է նրան ազատել կատաղած ոստիկանների ճիրաններից։