Ամասիայի և Աշոցքի ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկած քաղաքացիներին ազատ չեն արձակում

Ամասիայի և Աշոցքի ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկած քաղաքացիներին ազատ չեն արձակում

Այսօր վաղ առավոտից ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Շիրակի մարզում քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսել` փակելով մայրուղիներ և փողոցներ։ Առավոտյան փակվել է Բավրա֊ Գյումրի միջպետական ճանապարհը, որի ընթացքում ոստիկանները ուժով փորձել են բացել ճանապարհը և մի շարք քաղաքացիների բերման են ենթարկել։

Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկված քաղաքացիներն այս պահին գտնվում են Ամասիայի և Աշոցքի ոստիկանական բաժանմունքներում, նրանց թիվը 2 տասնյակից ավել է։ ՀՀԿ Շիրակի մարզի ներկայացուցիչ Նարեկ Միրզոյանը մեզ փոխանցեց, որ իրենք այս պահին Ամասիայի ոստիկանական բաժանմունքի առջև են, բերման ենթարկված ընկերներին են սպասում,որոնց դեռևս ազատ արձակելու մտադրություն չունեն։ Այս պահին իրենց տեղեկություններով Ամասիայի բաժնում 7 բերման ենթարկված կա, ոստիկանները տարել են նաև տասնյակ ավտոմեքենաներ և հրաժարվում են վերադարձնել տերերին։