Բլինքենը կարևոր հայտարարություն է արել Վրաստանի մասին

Բլինքենը կարևոր հայտարարություն է արել Վրաստանի մասին

Առաջիկա մի քանի ամիսները ցույց կտան, թե ինչ հեռանկարներ ունի Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը։
Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ հրապարակված հայտարարության մեջ։

Նրա կարծիքով՝ Թբիլիսիի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալը «պատմական չափերի ձեռքբերում էր»։
«Առաջիկա մի քանի ամիսները հույժ կարևոր կլինեն այս հնարավորությունն իրականություն տեսնելու առումով: Մենք կոչ ենք անում Վրաստանի ղեկավարությանը ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ այն ճիշտ ուղղությամբ տանելու համար»,- ընդգծել է Բլինքենը։

Հիշեցնենք, որ Վրաստանի իշխող կուսակցության կողմից երկրի խորհրդարանում ընդունվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը լուրջ քննադատության է արժանացել ինչպես երկրի ներսում, այդ թվում՝ նախագահի վետո դնելու միջոցով, այնպես էլ Թբիլիսիի միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի շրջանում: