ՀՀ-ում պահանջում են Ադրբեջանից պարտություններ բերած Փաշինյանի հրաժարականը. Reuters

ՀՀ-ում պահանջում են Ադրբեջանից պարտություններ բերած Փաշինյանի հրաժարականը. Reuters

Reuters գործակալությունն անդրադարձել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևանում ընթացող անհնազանդության խաղաղ ակցիաներին:

Գործակալությունն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ոստիկանությունը զանգվածաբար բերման է ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցներին:

Միջանկյալ նշենք, որ ՀՀ ՆԳՆ-ից «Հրապարակին» հայտնել են, որ բերման ենթարկվածների թիվն այս պահին 226 է։   
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները ապրիլից ամեն շաբաթ հավաքվում են Հայաստանի մայրաքաղաքում, գրում է Reuters-ը և հիշեցնում, որ հանրահավաքները գլխավորում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Գործակալությունը նշել է, որ ցույցերն սկսել են նախ ի նշան Տավուշի 4 գյուղերի՝ Հայաստանի վաղեմի հակառակորդ Ադրբեջանին հանձնելու ՀՀ իշխանությունների ծրագրի դեմ բողոքի։

Թեև այդ ժամանակվանից գյուղերը հանձնվել են, սակայն բողոքի ակցիաները վերածվել են ավելի լայն կոչի՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը, որին համարում են Ադրբեջանից բազմաթիվ պարտություններ բերած ղեկավար: