Ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին պատուհասած տարերային աղետի կապակցությամբ. Զախարովա

Ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին պատուհասած տարերային աղետի կապակցությամբ. Զախարովա

Հայաստանում ռուս դիվանագետները կապի մեջ են տեղական իշխանությունների հետ՝ երկրի հյուսիսային շրջաններում աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելու և տուժած ռուսներին հայտնաբերելու համար, ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - նշել է նա։

Զախարովան ասել է, որ համապատասխան գերատեսչությունը մշտական կապի մեջ է Հայաստանի ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների արագ վերացման շտաբի հետ։ «Անհրաժեշտության դեպքում Կենտրոնը պատրաստ է ներգրավել լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը», - հավելել է նա։