Զոհեր և վիրավորներ կան. սարսափելի վթար՝ Թուրքիայում

Զոհեր և վիրավորներ կան. սարսափելի վթար՝ Թուրքիայում

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Մերսին քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 29-ը վիրավորվել։ Այս մասին հայտնում է Halk հեռուստաալիքը՝ քաղաքային իշխանություններին հղումով։

Տեղեկությունը հաստատել են նաև նահանգային իշխանությունները: Մեսինի նահանգապետ Ալի Խմզա Փեհլիվանը հայտնել է, որ կիրակի երեկոյան Մերսին-Ադանա ավտոճանապարհին բախվել են հանրապետության հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր քաղաք ուղեւորվող ավտոբուսը եւ հանդիպակաց գոտիով ընթացող բեռնատարը։ 

Մայրուղին երկու ուղղություններով ժամանակավոր փակվել է երթեւեկության համար։ Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառները։ Վարկածներից մեկն անհարթ ճանապարհի պայմաններում վազանցի կանոնների խախտումն է։