Վրաստանը հեռանում է Եվրոպայից. Բորելի հայտարարությունը

Վրաստանը հեռանում է Եվրոպայից. Բորելի հայտարարությունը

Ակնհայտ է, որ Վրաստանի կառավարությունը հեռանում է եվրոպական ուղուց, և նախարարները պետք է որոշեն, թե ինչպես վարվեն։ Այս մասին Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից առաջ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

«Վրաստանի հարցը օրակարգում է. սա Վրաստանում ստեղծված իրավիճակի նախնական գնահատականն է՝ նախարարների մակարդակով»,- ասել է նա։

Ավելի վաղ, օտարերկրյա գործակալների մասին վիճելի օրինագծի ընդունման հետ կապված Վրաստանի իշխանություններին ճիշտ ուղով ընթանալու կոչ էր արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: