Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է

Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է

Ժամը 09։30-ի դրությամբ, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք նշված հատվածներում լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»։