Արսեն Գրիգորյանն ու Գևորգ Թամամյանը նույնպես բերման են ենթարկվել

Արսեն Գրիգորյանն ու Գևորգ Թամամյանը նույնպես բերման են ենթարկվել

Այսօր իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ։ Նրանց թվում են գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, երգիչ Արսեն Գրիգորյանն ու Բժիշկ Գևորգ Թամամյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահներն ուժի կիրառմամբ բերման են ենթարկել նաև ԱԺ պատգամավոր Արթուր Գրիգորյանին։