Պարզ ճակատով պետք է քայլել ազգերի շքերթի մեջ

Պարզ ճակատով պետք է քայլել ազգերի շքերթի մեջ

Այս երթը պիտի դառնա հաղթանակի երթը։ Սա պիտի դառնա մեր ինքնամաքրվելու երթը։ Ինչպես ասել եմ՝ սա չակնկալիքների պայքար է։ Ոչ մի ակնկալիք չկա, բացարձակ։ Միայն ու միայն հայրենիք ու պատիվ ստանալու։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց Բագրատ սրբազանը։

«Ովքեր հավատում են այս ճշմարտությանը, ուրեմն նրանք մաս են կազմում։ Մեզ ճանապարհին մոտենում են մարդիկ՝ մայրերով, հայրերով, երեխաներով, տաիկներով, պապիկներով, բայց ոչ ոք իրենց չի հրավիրել, չի ստիպել, այդ իրենք են եկել, եկել են ու սնունդ են բերել, ջուր են բերել։ Ու սա ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը կարիքն ունի ազատագրվելու, այս նվաստացումը հաղթահարելու, կարիքն ունի ոտքի կանգնելու, մեջքը շտկելու, պարզ ճակատով ազգերի շքերթի մեջ քայլելու։ Մենք այսպիսին պիտի դառնանք, ուրիշ ճանապարհ չունենք։ Սա նաև լայն հաշտության օրակարգ ունի, մեծապես հաշտության։ Ոչ մի ատելություն, թշնամանք չկա ու չի էլ կարող լինել»,- ասաց նա։