Քաղաքականություն

Տիրոջ կամքով թող բարին կատարվի, որովհետև մեզ իսկապես անհրաժեշտ է․ Տեր Պարգև

Տիրոջ կամքով թող բարին կատարվի, որովհետև մեզ իսկապես անհրաժեշտ է․ Տեր Պարգև

Դեռևս 2020 թվականին եկեղեցու Նիկոլ Փաշինյանի ձեռքը չսեղմած հոգևորական, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգև Զեյնալյանին հարցրինք՝ ի՞նչ կմաղթի Բագրատ սրբազանին, ով այս պահին երթով գալիս է Երևան․

«Չեմ կարծում, որ Բագրատ սրբազանը այն պահին չի զգում ու չի գիտակցում, որ բոլորիս զորակցությունն ունի, և իր համար աղոթում ենք, առաջ Աստված, թող տիրոջ կամքով բարին կատարավի»,- ասաց Տեր Պարգևը։

Նրան հիշեցրինք, որ նա առաջին հոգևորականներից էր, որ չվախեցավ ու Նիկոլ Փաշինյանին դեմ դուրս եկավ՝ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը եկեղեցում, այդ քայլի համար նա շատերի կողմից քննադատվեց, այսօր սակայն ողջ եկեղեցին է պահանջում Փաշինյանի հրաժարականը։ Ինքն այն ժամանա՞կ էլ գիտեր, թե ինչ փորձանքներ է դեռ Նիկոլ Փաշինյանը բերելու հայ ժողովրդի գլխին․

«Ես այդ դեպքերի մասին այդ օրերին մի քանի հարցազրույց տվել եմ, ամբողջը մանրամասնությամբ ասել եմ, այդ առիթով ոչ մի բան չի փոխվել»,- պատասխանեց Տեր Պարգևը՝ հավելելով, որ նոր փորձանքների մասին Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ էր ասում։

Տեր Պարգևին հարցրինք նաև, թե ի՞նչ է կարծում՝ շարժումը ի՞նչ ընթացք ու ավարտ կունենա․

«Ես դրա համար ասացի՝ Տիրոջ կամքով թող բարին կատարվի, որովհետև մեզ իսկապես անհրաժեշտ է»։

Հետաքրքրվեցինք նաև՝ գալո՞ւ է Երևան՝ սրբազանին միանալու․

«Այս պահին չգիտեմ, գիտեք՝ մենք էլ անորոշ վիճակում ենք, տեսնենք, ըստ օրվա իրադրության»,- պատասխանեց Տեր Պարգևը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image