Կիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն

Կիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն

Պաշտպանության նախարարությունը երեկ գիշերը հայտարարություն է տարածել մի խումբ պայմանագրային զինծառայողների` կիրանցիներին միանալու դեպքի առթիվ:

Մեր տեղեկություններով՝ զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն, սպառնացել են, պատրաստվում են քրգործ հարուցել: ՊՆ-ի հայտարարությունը` ստորև․

Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված  ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի: